Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 9

Վայրը՝  խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները՝
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն

Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Ստեղծագործական աշխատանք — Յուրաքանչյուր սովորող պատմում է թթվի բանջարեղեններից մեկի մասին։

Մաթեմատիկական-Կազմում ենք անհրաժեշտ բանջարեղենների ցանկ։ Բանջարեղեններն առանձնացնում ենք գույներով, ձևերով, համերով…

Մեդիատեխնոլոգիական հմտություններ-Paint նկարչական ծրագրով նկարում ենք թթվի բանջարեղենները:

Լեզվագործունեություն, կերպարների ստեղծում — Բանջարեղեններով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում թատրոն ենք խաղում: Սովորողները հորինում-խաղում  են։

Սովորողներն ինքնուրույն լվանում են բոլոր բանջարեղենները, մաքրում  կանաչին, կեղևազրկում սխտորը, տեղավորում տարրաների մեջ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված

Լուսաբանումը՝ դասարանական բլոգում։