Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Օգտագործվող միջոցներ՝ ձայնագրիչ, ֆոտոխցիկ, նոթբուք, նեթբուք

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիամիջավայրում հրապարակային դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Դասարանական և ընտանեկան թեմաներ`

Մայրենի- Հորինում ենք տարբեր բանջարեղենային հեքիաթներ, նկարում ենք հեքիաթը:

Ծանոթություն- «Ես սեբաստացի եմ» -ամեն մեկը պատմում է, թե ինչպես է  ընկալում այս արտահայտությունը:

Կանոնադրություն- Կազմում ենք կանոնադրություն, օրենքներ, որոնք չպետք է խախտի իսկական սեբաստացին:

Համեմատություն- Ինչպիսի՞նն են  սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից ։

Քննարկումներ

Թեմաներ`

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին, եթե Սեբաստացուն հանդիպեիր:
  4. Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:

Մաթեմատիկա+տեխնոլոգիա- Թթվի ծեսի իրագործում:

Ծնողական համայնքի աջակցությամբ, օգնությամբ նախատատրաստվում ենք թթվի ծեսին:

  • Ցուցակ ենք կազմում
  • Հաշվարկներ ենք անում
  • Բաղադրատոմսեր ենք հավաքագրում
  • Խնդիրներ կազմում
  • Գնումներ ենք կատարում
  • Թթուդրիկի ծես ենք իրականացնում

Թթուդրիկի ծես
Սեբաստացու օրերն ամփոփվում են հարիսայի ծեսով։