Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Սիրանույշ Պետրոսյան, Ռոզա Մելիքյան

Օրը՝ նոյեմբերի 3

Ժամը
Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 14։00

Նպատակը՝  Զբոսանք անտառպարկում, նկարչական պլեների իրականացում, ազգային խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Տաք գլխարկ, տաք հագուստ
  • Բուժական արկղիկ
  • Գուաշ, թուղթ, վրձին, ջրաման
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Ընթացք

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
  • լուսանկարել բնության տեսարաններ
  • իրականացնել նկարչական պլեներ
  • իրականացնել  միջավայրի խնամք

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • հորինել պատմություն, վերնագրել, նկարել, կարդալ
  • պատրաստել դասարանական ռադիոլուր