Վայր՝ Հյուսիսային դպրոց — պարտեզ, Արտասահման
Օրը ` դեկտեմբերի 21
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ

Նպատակ`

  • Ազգային տոնի փոխանցում, իրականացում
  • Ընտանիքի ընդգրկում ուսումնական ընթացքի մեջ

Խնդիրներ`

  • Ուսումնական նյութի յուրացում
  • Ամանորի ծեսի կայացում
  • Հեքիաթի ու հավատի փոխանցում

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Ամանորի ծեսի պատմությունը,
  • Սովորում են Ամանորի բարեմաղթանքներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են Ամանորյա ազգային ծիսական երգեր։

Արդյունքները

մասնակիցները կիմանան

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական, ծիսական երգեր, խաղերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Հյուսիսային դպրոց — պարտեզի ենթակայքում, կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ծրագիր`

Ավետիսներ՝

Ծնողական համայնքի հետ ուսուցանվող նյութեր։

Պարեր՝

Տեքստեր՝

Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծընընդյան,ավետիս,
Ձեր սընդուկներ լեցվին հացով,ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով,ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով,ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով,ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով,ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան,ավետիս,
Ծառ խընկենի,արմավենի,ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե,ավետիս:

Այօր տոն է հայտնության

Այսօր տոն է հայտնության
Տէառն մերո Հիսուսի,
Երգենք մանկունք գեղեցիկ
Տանք Ավետիս աշխարհին:

Ելե Կաղանդ է եկել
Բալա Մելիքն է եկել
Ինչ է բացել թոնրի շուրջ
Բուրդ ու բամբակ, աբրշում:

Կաղանդ բաբան եկավ
Խաղալիքներ մեզ բերավ
Օրեր առաջ կսպասեինք
Էսպես նվերներ երազեինք:

ՓԱԹ, ՓԱԹ, ՓԱԹԻԼՆԵՐ

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկներգ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

ԲԱՍԵՆ ԲԱՐԻ

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

***

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

ԱՅ ՔԵԶ, ԱՅ ՔԵԶ ՏՈՆԱԾԱՌ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

***

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

***

Նոր տարվա հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,
նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
դիմակներ պես-պես, դիմակներ:

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,
Ներս կգա` մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ` երգը շուրթերին,
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ թակ մանուկներ մեծ շրջան բացեք,
մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
երգով ու պարով զնգացեք:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,
Տոնածառը մեր, տոնածառը մեր,
Դուրսը`ձյուն-ձմեռ, իսկ ներսում պայծառ,
Իսկ ներսում` անթիվ ծաղիկներ:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Զար զընգը, Կոմիտաս վարդապետ

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***

Պոլսո ավետիս՝ Մելքոն Գասպար

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս
Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:
Եփե մայրիկ եփե թանելի փլավ,
Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,
Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,
Մամային աչքերը բոլոր մնացել:

Քրիստոս ծընավ

Քրիստոս ծընավ և հայտնեցավ։(3×)

Այսօր տոն է սուրբ Ծննդյան,ավետիս
Տյառըն մերո և հայտնության,ավետիս։
Այսօր արևն արդարության,ավետիս
Երևեցավ ի մեջ մարդկանց,ավետիս։
Այսօր սուրբ Կույսն անապական,ավետիս
Ծնավ եբեր զանմահ Արքայն,ավետիս։