«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիս

Նպատակը՝ Շրջակա միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:


Խնդիրները`

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու հմտությունների ձևավորում.
  • Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում.
  • Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում.
  • Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը
  • ՏՀՏ միջոցներից օգտվելու հմտությունների ձևավորում.
  • Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • Ղ. Աղայան․ Առավոտը գյուղում
  • Հովհաննես Թումանյան. Լուսաբացին
  • Աթաբեկ Խնկոյան․ Գիշեր
  • Աթաբեկ Խնկոյան․ Լուսին
  • Հանելուկներ, շուտասելուկներ

Նախագծի իրականացման ընթացքը

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ

  • Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
  • Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է
  • Ստեղծագործական աշխատանք․ հորինել հանելուկներ

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

  • Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը
  • Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

  • Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
  • Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
  • Նկարել Արև, Լուսին, գիշեր, ցերեկ։
  • Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն

Էլեկտրոնային առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղ, մեծ-փոքր):