screenshot-3

Օրը՝ մայիսի 13
Մեկնումը՝ 09:30՝ Հյուսիսի բակից
Ժամանումը՝ 15:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ, Բջնիի մանկապարտեզի ավագ խմբի սաներ

Երթուղին՝ Բջնիի Ծակ քար-Բջնիի Սբ. Աստվածածին վանք — Մարի Մովսիսյանենց այգի-հանգիստ  Հրազդան գետի հովտում:

Համագործակցություն՝ Բջնիի մանկապարտեզի ավագ խմբի հետ

Պայմանավորվածություն՝ Ռուզաննա Աբովյանի հետ

Պատասխանատուներ` Քրիստինե Գրիգորյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Երաժիշտ՝ Արմենուհի Սոկրատունի

Քայլքի պատասխանաու՝ Գոհար Գրիգորյան (Մարի Մովսիսյանի մայրիկ)

Ճամփորդության նախապատրաստական փուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:

Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Ծակ քար, կնախաճաշեն: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կնշենք «Համբարձման ծես»-ը, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Կճաշեն Մարի Մովսիսյանենց այգում, հեռադիտակով կուսումնասիրեն Բջնիի բերդը, որը այգուց շատ պարզ է երևում: Քայլարշավով կանցնեն Հրազդան գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, ազգային խաղեր կխաղան:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Յուղամատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։