Մարտի 25,26-ին գարնանային մանկավարժական ճամբարի շրջանակում մասնակցել եմ քանդակի պարապմունքներին։ Ի սկզբանե որոշել էի՝ ինչ եմ պատրաստելու։ Քննարկելով Ալիսա Գևորգյանի հետ՝ ով որոշ հետաքրքիր լուծմներ առաջարկեց, պատրաստեցի կավե բաժակ իր տակդիրով։ Այս անգամ առավել հմուտ եմ աշխատել։ Առաջին օրը պատարաստել եմ բաժակն ու տակդիրը, երկրորդ օրը՝ հարթեցրել։ Թրծելուց հետո գունավորելու եմ։ Աշխատանքը ներկայացվելու է «Ձոն» տեխոնլոգիական ստուգատեսի շրջանակում կազմակերված ցուցահանդես-վաճառքին։

Մարտի 27,28-ին մասնակցել եմ Նվարդ Սարգսյանի ղեկավարած մոնտաժային ծրագրերի ուսուցման սեմինարներին։ Ծանոթացել ենք 4 մոնտաժային ծրագրերի՝

  • AVS
  • Wondershare Video
  • Filmora
  • CapCut

Ծրագրերը ներբեռնել ենք համակարգչում, կատարել ենք գործնական աշխատանք, մանրամասն ծանոթացել ծրագրերի յուրաքանչյուր գործիքներին։