Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։


Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են ստեղծագործությունն ու մուտքագրել ստեղծագործությունից հատված։

Ալեքս Ավետիկյան

Ասյա Գալուստյան

Դավիթ Ղազարյան

Էլիզա Բաղդասարյան

Ժաննա Բեգոյան

Լեոնա Գրիգորյան

Մելիսսա Մարտիրոսյան

Ռոբերտ Գրիգորյան

Սոֆիա Մարգարյան

Վիկտորիա Վասիլյան

Վլադիմիր Խոզյան

Դավիթ Ալվանդյան