Նկարը՝ Դավիթ Ղազարյանի, 1-2 դասարան

Ժամանակահատված՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքը`

  • Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
    Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները/ տեսանյութ/
  • Դիտարկի՛ր օրվա եղանակային փոփոխությունները
  • Ներկայացրո՛ւ քո ծաղկանոց-պատշգամբը /տեսանյութ/
  • Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝ Գարունն իմ բակում
  • Մայրիկս նման է․․․  /աշխատանք Paint ծրագրով/
  • Իմ կենդանին… /տեսանյութ/
  • Իմ բույսը․․․ /տեսանյութ/

Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում:

Ստեղծված աշխատանքներն ուղարկի՛ր m.miqaelyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։