Նպատակը՝  Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում

Տևողությունը՝ դեկտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանցիներ

Խնդիրները՝

Ստեղծագործական երևակայության զարգացում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Երաժշտական ճաշակի ձևավորում. միասին երգելու, պարելու կարողությունների զարգացում

Գործունեությունը՝

Զրուցել ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, ցանկությունների մասին

Բլբլոցներ․ ի՞նչ գիտեմ Ձմեռ պապիկի մասին

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, բարեմաղթանքներ

Paint ծրագրով Ձմեռ պապիկին նամակ նկարել

Պատրաստել տոնական թխվածքաբլիթներ

Պատրաստել խաղալիքներ, բացիկներ, ամանորյա օրացույց

Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

Ամանորյա և Սուրբ ծննդյան հայերեն երգեր

Ամանորյա և Սուրբ Ծննդյան օտարալեզու երգեր

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար

Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում ենթակայքում, դասարանական բլոգում:

Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: