Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողներ

Համագործակցում Շողիկ Զեյնալյանի հետ։

Տևողությունը՝նոյեմբերի 5-23

Անհրաժեշտ պարագաներ՝

Միս, աղ, չամանի փոշի, այլ համեմունքներ, սխտոր։

Ընթացքը՝

Ջլազատված միսը աղադրվում է։ Աղադրումը տևում է 2-4 օր, այդ ընթացքում մսակտորների շերտերը շուռ ենք տալիս` վերևի շերտը իջեցնելով ներքև:
Աղադրված մսի վրայի մնացած աղը լվացվում է ջրով։
Մսակտորներին ամրացնում ենք կեռիկներ, փաթաթում շորով և հատ-հատ կախում 5-7 օր չորանալու: Փաթաթված շորը արագացնում է խոնավության անջատումը:
Չորացված մսակտորները չամանապատվում են։ Չամանի շերտը պետք է մսակտորները ծածկի բոլոր կողմերից: Այնուհետև կախում ենք չորանալու, որը տևում է 5-7 օր։

Նպատակը` ծանոթացնել սովորողներին մեր ավանդական բնական եղանակով պատրաստվող ապուխտի հետ,պատրաստել առանց հավելումների օգտակար սնունդ,ներկայացնել ցուցահանդես վաճառքին։

Պատրաստման 1-ին փուլ

Պատրաստման 2-րդ փուլ

Պատրաստման 3-րդ փուլ

Պատրաստման 4-րդ փուլ