2023-2024 ուստարում կրթահամալիրի կրտսեր դպրոցներում սովորում են այլալեզու սովորողներ: Սովորողները ներառված են կրթահամալիրի տարբեր դպրոցների 1-3-րդ դասարաններում: Այդ դասարաններում դասավանդող դասվարները սկսել են պատմել, ներկայացնել իրենց դիտարկումները: «Պարտեզ» ամսագրի «Ուսուցչի օրագիր» բաժնում:

Հյուսիսային դպրոց-պարտեզ, դասվար՝ Մարի Միքայելյան

Սիլվա Մաթար, 1-ին դասարան, հայ, անգլերեն

Սիլվան սովորում է Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանում, 6 տարեկան է։ Սիլվայի ընտանիքը Հայսատան է տեղափոխվել մեկ տարի առաջ Քուվեյթից։ Ունի ավագ քույր և եղբայր, եղբայրը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցում։ Ընտանիքի հաղորդակցման լեզուն անգլերենն է։ Մայրն ու հայրը հաղորդակցվում են բացառապես անգլերեն և աևաբերեն լեզվով, քույրն ու եղբայրը կարողանում են հայերեն հաղորդակցվել 80 տոկոսով։ Մայրիկի հետ հաղորդակցումը լինում է Սիլվայի ավագ քույրիկի կամ Google թարգմանիչի միջոցով։

Սիլվան, ըստ կրթահամալիրի առաջին դասարան ընդունվելու կարգի, նախ անցել է եռօրյա մուտքի ճամբար։ Ճամբարի ընթացքում խոսքով գրեթե չի հաղորդակցվել, բայց քանի որ մոտ 40 տոկոս հասկանում էր հայերեն, մասնակցում էր գործունեություններին, հասկանում էր իրենից պահնջվածը։

Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում բավականին պասիվ էր, հասկանում էր խոսքս, բայց չէր հաղորդակցվում, մտքերն արտահայտում էր կարճ կիսաանգլերեն, կիսահայերեն նախադասություններով։
Երբ Սիլվան չէր կարողանում միտքն ամբողջական արտահայտել, օգնության էին հաճախ գալիս Սիլվայի դասընկերներից Սահարն ու Վլադիմիրը, ովքեր գերազանց հաղորդակցվում են և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով։
Այնպես ստացվեց, որ այս փուլում, չիմանալով, որ դասարանում ունենալու եմ օտարալեզու՝ անգլերեն լեզվող հաղորդակցվող սովորող, ես որոշել էի բարելավել անգլերեն լեզվի իմացությունս, և դա համընկավ Սիլվայի կրթահամալիր մուտքի հետ։ Իհարկե, ինձ համար հիանալի հնարավորություն էր, անգելերեն լեզվի հաղորդակցման հմտություններս էլ ավելի բարելավելու և պայմանավորել էինք, որ այդ հարցով ինձ օգնելու են Սահարն ու Վլադիմիրը՝ ուղղելով խոսակցական սխալներս։ ))) Սիլվան դասարանում նստում էր Սահարին կամ Վլադիմիրի նհնարավորինս մոտ, որ անհարաժեշտության դեպքում օգնեն իրեն։ Այժ դրա կարիքը գրեթե չկա։

Արդեն մեկ ու կես ամիս է անցել, և զգացվում է շատ մեծ պրոգրես Սիլվայի հայերեն լեզվի թե՛ հասկանալու, թե՛ հաղորդակցման մեջ։ Այժմ Սիլվան հասկանում է գրեթե 70 տոկոսով, հաղորդակցվում հայերենով 60 տոկոսով։ Ընթացիկ շատ հետաքրքրիր, զվարճալի դեպքեր են տեղի ունենում և՛ իմ անգլերենով հաղորդակցվելու, և՛ Սիլվայի հաղորդակցվելու հետ կապված։

Վերջին քանի դեպքերից․

  • Սիլվան մոտենում է ինձ և անգլերենով ինչ որ բան ասում, նայում եմ դեմքին ու մտքումս դեռ թարգմանում եմ, բայց անորոշ հայացքիցս Սիլվան հասկացավ, որ չեմ հասկացել իր ասածը, պտտվեց դեպի Սահարը․

-Սահա՛ր, եգուր հոս, ընկեր Մարին չի հասկացել, եգուր թարգամանի:))))

  • Ուսումնական օրվա ավարտին, երբ Վլադիմդիրի մայրիկն եկավ Վլադիմիրի ետևից, Սիլվան բողոքեց․

-Վլադն իրեն չար է պահել։
-Վա՜յ, ի՞նչ է արել, Սիլվա ջան։
Բայց, հավանաբար, հիշելով, թե Վլադիմիրն իրեն ինչքան է օգնում, փոշամանեց, որ խաբար է տվել․
-O, It’s a long story, I forgot. )))))

Սիլվան և ընտանիքի անդամներն ակտիվ մասնակցում են ամանորյա թե՛ ընտանեկան, թե՛ դասարանական նախագծերին։

Դասարանական տոնական օրացույցի Սիլվայի օրը դեկտեմբերի 14 է։

Մայրիկի հետ պատրաստում է ամանորյա կարկանդակներ։

Պատրաստում է տոնածառի խաղալիք։

Ընտանեկան նախագծեր

Սիլվան իրականացնում է բնագիտական փորձ, արդեն կարողանում ներկայացնել իր կատարած աշխատանքը։

Ներկայացնում է «Ջրվեժ» անտառապարկ այցելելությունից ստացած տպավորությունները։

Սեբաստացու օրերին ընդառաջ Սիլվան պատմում է իր սեբաստացիական առօրյայի մասին։