Փորձ 1
Անհրաժեշտ իրեր` երկու միանման տարա, տաք և սառը ջուր, փուչիկ, ապակյա շիշ

Վերցնում ենք երկու տարա, մեկի մեջ լցնում ենք շատ տաք ջուր, մյուսի մեջ` շատ սառը (կարելի է նաև սառույցով)։ Ապակյա շշի վրա հագցնում ենք փուչիկ, շիշն իջեցնում ենք սկզբում տաք ջրով տարայի մեջ, թողնում  1֊2 րոպե, հետո` սառը ջրի մեջ։ Ինչ է տեղի ունենում։ Նկարագրեք ձեր տեսածը, կարող եք ներկայացնել նաև ֆիլմի տեսքով։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր` կիտրոնի աղ մեկ ճաշի գդալ, 0,5 լիտրանոց պլաստիկե շիշ, ջուր, փուչիկ, սոդա։
Շշի մեջ լցնում ենք ջուր կեսից մի քիչ, ջրի մեջ լցնում ենք կիտրոնի աղը, փուչիկով փակում ենք շշի բերանը, փուչիկի մեջ նախօրոք լցնում ենք մի քիչ սոդա 1-2թ/գ, որից հետո սոդան լցնում ենք շշի մեջ: Նկարագրիր՝ ինչ տեսար:

Ընտանեկան բնագիտական փորձերը կրթահամալիրյան ամենամսյա իրկանացվող հավես ու հետաքրքիր նախագծերից է։
Բնագիտական փորձերի փաթեթն ըստ տարիքային խմբի ներակայցնում է Անժելա Բլեյանը։

Բնագիտական փորձն իրականացնում են Դավիթ Ղազարյանն ու մայրիկը։

փորձ 1

փորձ 2

Բնագիտական փորձն իրականացնում են Արեն Բարսեղյանն ու մայրիկը։

Բնագիտական փորձն իրականացնում է Վիկտորիա Վասիլյանը։

Բնագիտական փորձերն իրականացնում են Տիգրան Պետրոսյանն ու մայրիկը։

փորձ 1

փորձ-2

Բնագիտական փորձն իրականացնում են Ալեքս Ավետիքյանն ու տատիկը։