Խնկոյանական օրերն առաջին դասարանում

Տևողությունը՝ հոկտեմբեր, նոյեմբեր

Խնդիրները`

  • Ծանոթանալ Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Ծանոթանալ Խնկո Ապեր հայ մանկագրին, ստեղծագործությունների ընթերցում:
Համացանցում որոնել խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ, այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, մեդիանյութերի դիտում, քննարկում:

Ստեղծագործությունների ցանկ

  • Ծիածան
  • Պապն ու շաղգամը
  • Գիշեր
  • Աքաղաղն ու կտուրը
  • Լուսին

Սպասվելիք արդյունքները

Բանաստեղծությունները սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Paint նկարչական  ծրագրով նկարում ենք մեր սովորած  բանաստեղծություններից հատվածներ, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը:  Ստեղծագործությունները ներկայացնում ենք մատնաթատրոնով, խաղ-բեմադրությամբ: Նախագծի արդյուքները հրապարակում ենք դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում:

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենասիրելի ստեղծագործությունները, կարդում են սովորողի համար, այնուհետեւ ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են ստեղծում։

Խմբային նախագծեր

Ստեղծագործություններին ծանոթանալուց, սովորելուց և քննարկելուց հետո սովորողներն աշխատում են խմբերով: Կավով ծեփել, գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում ստանալ մեդիաներկայացում:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում: