Տևողություն՝ մեկ շաբաթ:

Մասնակիցներ՝ առաջին դասարանի ընտանեկան դպրոցներ:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Նախագծի ուղղությունները՝

Գարնանային ֆոտոշարքեր

  • Իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10 (լուսանկար):
  • Մի ծառի ֆոտոպատմություն (ընտրել մեկ ծառ ու յոթ օր լուսանկարել այդ ծառը, ներկայացնել յոթ լուսանկար, ինչպես նաև փոքրիկ տեսանյութ, որտեղ կպատմես, թե ինչի՞ ծառ է, որտե՞ղ է աճում, ո՞վ է տնկել, և այդ օրերի ընթացքում ծառի հետ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել):

Մեր տան սենյակային բույսերը

Պատմի՛ր ու ներկայացրո՛ւ, թե տանը ընտանիքիդ անդամներիդ հետ ի՞նչ սենյակային բույսեր ունեք, ինչպե՞ս եք խնամում: Տեսագրությունդ ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին:

Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում

Առաջարկում եմ հավաքել Paint նկարչական ծրագրով նկարված նկարները և ստեղծել քո անհատական էլեկտրոնային այբբենարանը:

Աշխատանքի ընթացքի նկարագրությունը սովորողների էլ. փոստին կստանան մեթոդական նամակով:

«Իմ գրադարանը»

Սովորողներն ընտրում են Ամանորի նվեր-գրքից հեքիաթ, կարդում են հեքիաթը բաժանում մասերի և  ամենաշատ դուր եկած հատվածը տեսագրում «Իմ գրադարանը» նախագծի համար:

Զատիկը իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.

  • Զատկական խոհանոց.համեղ բաղադրատոմսեր
  • Զատկական ձևավորումներ
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում:

«Ուսումնական գարուն» նախագծի աշխատանքները որպես ամփոփում կհրապարակվեն դասարանական բլոգում մինչև մարտի 26-ը: